Աշխարհի առաջնության ընտրական F խմբում Իռլանդիայի ընտրանին վաստակել է 1 միավոր, Հայաստանն առայժմ միավոր չունի։ Այս թիմերը վաղը 20։00-ին Երեւանում հանդիպելու են միմյանց։
Եղիշե Մելիքյանը նշել է՝ Պորտուգալիայի խաղից հետո դժվար է վերականգնվել ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեբանորեն։
«5։0 հաշիվն արագ չենք կարող մոռանալ, դա ազդում է բոլորիս վրա։ Բայց այդ ուղղությամբ աշխատանքներ տանում ենք։
Պորտուգալիան եւ Իռլանդիան տարբերվում են միմյանցից։ Ճիշտ է, այլ մակարդակներ ունեն, բայց Իռլանդիան եւս ուժեղ ու բարձրակարգ թիմ է։ Գտնում եմ, որ վերջինիս հաղթելն ավելի իրատեսական է, մեծ ցանկության եւ աշխատանքի դեպքում կարող է ստացվել։ Հնարավորությունն, ամեն դեպքում, մեծ է։
Իռլանդիային ուսումնասիրել ենք ու տղաներին փոխանցել մեր մշակած ծրագիրը։ Կարող ենք խաղալ այն ֆուտբոլը, որը մրցակցի համար դժվարություններ կստեղծի։
Մեր առավելություններից մեկը մեր երկրպագուներն են, ովքեր հավատում են մեզ։ Իսկ դա ուժ է տալիս»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: