ՈւԵՖԱ-ն հայտարարել է 2018-2019 մրցաշրջանից առաջ Եվրոպայի Լիգայի ռեբրենդինգի մասին: Մրցաշարը նոր գնդակ, օրհներգ ու տարբերանշան կունենա:
«Առանցքային տարրերն ու գույները չեն փոխվի, բայց տեսանելի կողմերն ավելի համարձակ ու սուր կլինեն: Էներգիայի ալիքը, որը խորհրդանշում է ֆուտբոլիստների ու երկրպագուների կապը, փոխարինվել է կտրտված գծերով ու հարթություններով, դրանք կընդգծեն ակումբների ճանապարհորդությունը Եվրոպայով»,- նշված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Եվրոպայի Լիգայի գնդակը կլինի Molten ընկերությունից: Նշվում է նաեւ, որ նոր տարբերանշանը ստեղծելիս մասնագետները ոգեշնչվել են Եվրոպայի Լիգայի գավաթով: Օրհներգն էլ կունենա ժամանակակից ու դասական տարրեր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: