4732 դիտում

Մխիթարյանն ապաքինվում է ու «Ատլետիկոյի» հետ 1-ին խաղին դեռ չի լինի


Լուսանկարը` arsenal.com


Հենրիխ Մխիթարյանն աստիճանաբար ապաքինվում է վնասվածքից:

Կիրակի նա մարզվել է իր թիմակիցների հետ, ովքեր պատրաստվել են Անգլիայի առաջնությունում «Վեսթ Հեմի» դեմ խաղին: «Արսենալը» հաղթել է 4:1 հաշվով:

Արսեն Վենգերն ասել է, որ առաջիկա օրերին նա ավելի մեծ ինտենսիվությամբ է աշխատելու:

«Հինգշաբթի դեռ վաղ կլինի, որ Մխիթարյանը վերադառնա խաղադաշտ»,- փաստել է մարզիչը:

Ապրիլի 26-ին Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակչում «Արսենալը» Լոնդոնում հյուրընկալելու է «Ատլետիկոյին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին