5022 դիտում

Եվրոպայի Լիգայի 1/4 եզրափակչում «Արսենալը» մրցելու է ԲԿՄԱ-ի հետ


Լուսանկարը` arsenal.com


Այսօր Նիոնում կայացել է Եվրոպայի Լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունը, այն անցկացրել է Ֆրանսիայի հավաքականի ու «Բարսելոնայի» նախկին պաշտպան Էրիկ Աբիդալը:

Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ Լոնդոնի «Արսենալն», այդ փուլում ուժերն է չափելու ԲԿՄԱ-ի հետ:

Մյուս զույգերը կազմել են հետեւյալ թիմերը՝«Լեյպցիգ»-«Մարսել», «Ատլետիկո» -«Սպորտինգ», «Լացիո»-«Զալցբուրգ»:

Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակչի հանդիպումները կայանալու են ապրիլի 5-ին ու 12-ին: Մրցաշարի եզրափակիչը մայիսի 16-ին Լիոնի «Պարկ Օլիմպիկ» մարզադաշտում է:

Ավելի վաղ հայտնի են դարձել նաեւ Չեմպիոնների Լիգայի զույգերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին