Հենրիխ Մխիթարյանն ու Պիեր-Էմերիկ Օբամեյանգը բավականին խոստումնալից են սկսել իրենց ելույթներն «Արսենալում»: Միասին նրանք 5 գոլ ու 6 գոլային փոխանցում են կատարել:
Նրանց թիմակից Շկոդրան Մուստաֆին կարծում է, որ առաջիկայում էլ ավելին է սպասվում:
«Ակնհայտորեն Մխիթարյանն ու Օբամեյանգն իրար վաղուց գիտեն, բայց ֆուտբոլում կարեւորը միմյանց հետ խաղացող 2 կամ 3 հոգին չեն: Մենք ավելի շատ լուծումներ պետք է գտնենք թիմի համար ու յուրաքանչյուրի ուժերը ներդնենք: Հենց այդ ժամանակ էլ կկարողանանք լավ արդյունքի հասնել»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Մուստաֆին նշել է, որ դեռ շուտ է խոսել Օբամեյանգի մասին, քանի որ նրան դեռ ժամանակ է պետք հարմարվելու համար:




















