Հունիս 22, 2025
6220 դիտում

Mickipedia. Իր մասին պարզաբանում է Հենրիխ Մխիթարյանը


Լուսանկարը` arsenal.com


«Արսենալն» այսօր կրկին անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը հաստատում կամ էլ հերքում է իր մասին Wikipedia-ում տեղ գտած տեղեկությունները:

Ֆուտբոլիստը պատասխանել է Mickipedia-ի հետեւյալ հարցերին.

- Ճի՞շտ է, որ ֆուտբոլային ընտանիքից ես:

- Այո, ճիշտ է: Մայրս աշխատում է ՀՖՖ-ում, իսկ քույրս՝ ՈւԵՖԱ-ում:

- Իսկապե՞ս 14 տարեկանում մեկնել ես Սան Պաուլո:

- Այո, ես եղել եմ Բրազիլիայում, 13 տարեկանում Սան Պաուլոյի մարզադաշտում մարզվել Էռնանեսի ու Անդերսոնի հետ, նա խաղացել է «Ինտերում», «Յուվենտուսում», «Լացիոյում», հիմա էլ Չինաստանում է:

- Ճի՞շտ է, որ ֆուտբոլիստ չդառնայիր, արագավազորդ կլինեիր:

- Ոչ, դա իմ մասին չէ:

- 2009-ին, 2011-2017 թվականներին Հայաստանում տարվա լավագույն ֆուտբոլիստ ես ճանաչվել, ի՞նչ է տեղի ունեցել 2010-ին:

- Պարզապես կանոնները փոխվել էին ու ընտրել են միայն Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներից:

- Մանկության տարիներին երազել ես իրավաբա՞ն դառնալ:

- Այո, նման երազանք ունեցել եմ, բայց հիմա էլ ուշ չէ այն կյանքի կոչել: Հնարավոր է կարիերայիս ավարտից հետո իրավաբան աշխատեմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին