Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի խոսքեր է գրել իր նախկին ակումբին՝ «Մանչեսթեր Յունայթեդին» ու նրա երկրպագուներին:
«Ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել թիմի խաղացողներին, անձնակազմին ու հատկապես երկրպագուներին իրենց սիրո, կրքի ու աջակցության համար: Հաճելի էր իմ ներդրումն ունենալ նման մեծ ակումբի պատմության մեջ ու նրա հետ նվաճել Եվրոպայի Լիգայի գավաթը: Միշտ փայփայելու եմ այդ խաղի ու այդ պահի հետ կապված հիշողությունները, Boxing Day-ում իմ խփած կարիճ գոլն ու «Whoa Mkhitaryan» երգը»,- Facebook-ի իր էջում գրել է Մխիթարյանը:
Կիսապաշտպանը խոստովանել է, որ բազմաթիվ հիշողություններ ունի ակումբի հետ կապված, որոնք վայելել է բոլորի հետ. «Բայց կարիերայիս այս փուլում ես ցանկանում եմ վայելել իմ խաղը: Անչափ շնորհակալ եմ ձեզ ու ամենալավն եմ մաղթում: Կյանքը շարունակվում է»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: