«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել ռուսական «Матч ТВ»-ին ու խոսել ՄՅՈւ տեղափոխվելու ժամանակ ունեցած ապրումների, իր ունեցած դժվարությունների ու Ժոզե Մոուրինյոյի բնավորության մասին:
Անհավատալի երազը
Յուրաքանչյուր ֆուտբոլիստ, կերազեր խաղալ այն ակումբներում, որոնք ցանկացել են իրենց կազմում ինձ տեսնել: Եթե իմ որդին հասներ այդպիսի հաջողությունների ու խաղար ՄՅՈւ-ում, ես որես հայր պարզապես կխելագարվեի ուրախությունից:
Ակումբի հետ պայմանագիր կնքելուց հետո ամեն ինչ երազ էր թվում: Չէի հավատում, որ դա տեղի է ունեցել: Շատ էի ուրախացել ու մի քանի շաբաթ չէի կարողանում ուշքի գալ: Քչերն էին հավատում, որ կարող եմ հասնել այս մակարդակին, բայց բոլորն էլ ունենում են դժվարություններ, ես պատրաստ էի դրանք հաղթահարել, որովհետեւ դրանք միայն ուժեղ են դարձնում:
Արտասվելն ու հավատը
Օրեր են եղել, որ արտասվել եմ, մտածել եմ, որ ոչինչ չի ստացվի: Բայց հաջորդ օրն ամեն ինչ մոռացել եմ, խաղադաշտ դուրս եկել ու մարզվել: 100 տոկոսով էի տրվում, նույնիսկ ավելին: Համոզված էի, որ ինձ մոտ ամեն ինչ ստացվելու է:
Ժոզե Մոուրինյոն
Շատերը չեն սիրում Ժոզե Մոուրինյոյին, բայց չես կարող բոլորի կողմից սիրված լինել: Նա եւ դրական, եւ բացասական կողմեր ունի, բայց աշխարհի ուժեղագույն մարզիչներից մեկն է, ինչն արդեն ապացուցել է մի քանի անգամ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: