Ապրիլ 29, 2024
6138 դիտում

The Best. Պետրոսյանի ու Մխիթարյանի քվերակության արդյունքները


Լուսանկարը` fifa.com


Երեկ Լոնդոնում հայտնի են դարձել ՖԻՖԱ-ի The Best մրցանակի դափնեկիրները:

Քվեարկությանը մասնակցել են ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչներն ու ավագները, ինչպես նաեւ լրագրողները: 

ՀՖՖ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի ու թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի քվերակության արդյունքները:

Երկուսի մոտ էլ Լավագույն ֆուտբոլիստի եռյակն այսպիսի տեսք է ունեցել՝ Քրիշտիանու Ռոնալդու, Ջանլուիջի Բուֆֆոն ու Նեյմար:

Պետրոսյանը Լավագույն մարզչի քվեարկությունն այսպիսի հերթականությամբ է կատարել՝ Զինեդին Զիդան, Դիեգո Սիմեոնե, Լեոնարդո Ժարդիմ, իսկ Մխիթարյանը՝
Զիդան, Մասիմիլիանո Ալեգրի, Ժարդիմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին