Մայիս 14, 2024
5566 դիտում

The Best. Լոնդոնում որոշվեցին տարվա լավագույնները


Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com


ՖԻՖԱ-ի The Best ֆուտբոլային մրցանակի հանձնման արարողությունն այս տարի կայացել է Լոնդոնում:

Մեկ հարկի տակ հավաքված ֆուտբոլային աստղերից որոշվել են լավագույնները՝ իսկական տոն պարգեւելով մարզաձեւի սիրահարներին:

 

Լավագույն գոլի հեղինակ է ճանաչվել ու Պուշկաշի մրցանակը ստացել Օլիվյե Ժիրոուն:

Լուսանկարը` fifa.com

Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Զինեդին Զիդանը («Ռեալ»), որն իր թիմի հետ հաղթել էր ՉԼ-ում, Իսպանիայի առաջնությունում եւ Աշխարհի ակումբային առաջնությունում: Կանանց լավագույն մարզիչի կոչումն էլ ստացել է Հոլանդիայի ընտրանու գլխավոր մարզիչ Սարինա Վիեգմանը:

 

Առաջին անգամ ՖԻՖԱ-ն մրցանակ է հանձնել նաեւ լավագույն դարպասապահին, իսկ այն ստացել է Իտալիայի հավաքականի ու «Յուվենթուսի» անփոխարինելի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը:

 

Տարվա թիմն ունի այսպիսի տեսք՝ Ջանլուիջի Բուֆֆոն, Դանի Ալվես, Մարսելո, Սերխիո Ռամոս, Լեոնարդո Բոնուչի, Լուկա Մոդրիչ, Թոնի Կրոս, Անդրես Ինյեստա, Լիոնել Մեսսի, Նեյմար եւ Քրիշտիանո Ռոնալդու:

Լուսանկարը` fifa.com

Կանանց պայքարում հաղթող է դարձել Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Լիկե Մարթինսը:

 

Եւ, իհարկե, կազմակերպիչները ամենասպասված անվանակարգը պահել են վերջում: Քրիշտիանու Ռոնալդու, Լիոնել Մեսսի եւ Նեյմար: Եռյակից լավագույնի կոչմանն արժանացել է Ռոնալդուն, որին մրցանակը հանձնել են Դիեգո Մարադոնան ու Ռոնալդոն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին