Դեկտեմբեր 27, 2024
13305 դիտում

Վահան Բիչախչյանը 5 տարվա պայմանագիր է կնքել «Ժիլինայի» հետ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` mskzilina.sk


Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ու Գյումրիի «Շիրակի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը կարիերան կշարունակի Սլովակիայի չեմպիոն «Ժիլինայի» կազմում:

18-ամյա կիսապաշտպանը 5 տարվա պայմանագիր է կնքել:

«Մինչ «Ժիլինա» տեղափոխվելս գիտեի, որ այն ուժեղ ակումբ է: Իսկ այն ինչ մարզումների ժամանակ եմ տեսել, ավելի է համոզել դրանում: Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ հանդիպում անցկացնելու: Այստեղ ընկերական ու ջերմ մթնոլորտ է տիրում: «Ժիլինան» արագ, տակտիկապես ուժեղ ու ագրեսիվ խաղ ցույց տվող թիմ է»,- պայմանագիրը կնքելուց հետո ասել է Բիչախչյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին