Փետրվար 23, 2026
16529 դիտում

Marca. Մխիթարյանը հավակնում է ԵԼ լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին


Լուսանկարը` REUTERS


Իսպանական Marca պարբերականը Հենրիխ Մխիթարյանին նվիրված հոդված է հրապարակել՝ նշելով, որ Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը հավակնում է Եվրոպայի Լիգայի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին:

«Մխիթարյանը քարտեզի վրա բացահայտում է Հայաստանի տեղը» հոդվածում Marca-ն, մասնավորապես, նշում է, որ Հենրիխ Մխիթարյանը մեծ դեր է ունեցել Եվրոպայի Լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» տարած հաղթանակում:

Թերթն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հայ ֆուտբոլիստի առաջին մրցաշրջանին՝ առանձնացնելով Եվրոպայի Լիգայի խաղերում նրա խփած կարեւոր գոլերը:

Marca-ն նաեւ նկատել է, որ Եվրոպայի Լիգայում «փայլելուց» հետո, Հենրիխ Մխիթարյանն այս տարի խաղալու Է Չեմպիոնների Լիգայում: Հոդվածագիրը գրում է, որ նոր մրցաշրջանում Մխիթարյանը կարեւոր նշանակություն է ունենալու Ժոզե Մոուրինյոի համար:

Մեր ընտրանին