Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ու Գյումրիի «Շիրակի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանին ցանկանում են ձեռք բերել 5 արտասահմանյան ակումբներ:
Հայ ֆուտբոլիստով հետաքրքրված են «Բենֆիկան», Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը», ինչպես նաեւ երկուական իտալական ու անգլիական թիմեր: Այս մասին հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Ռուբեն Վեսմադյանը:
Ավելի վաղ Բիչախչյանին ձեռք բերելու ցանկություն էր հայտնել թուրքական «Գալաթասարայը», բայց ֆուտբոլիստն այն մերժվել էր:
«Ցանկանում ենք ֆուտբոլիստի համար թիմ գտնել, ու «Բենֆիկան» համապատասխանում է մեր պահանջներին: Բիչախչյանն ունի բոլոր հնարավորությունները հաջորդ Մխիթարյան դառնալու համար»,- Վեսմադյանի խոսքերը մեջբերում է պորտուգալական մամուլը:
Հուլիսի 9-ին Բիչախչյանն արդեն 18 տարեկան է դարձել ու կկարողանա պայմանագիր կնքել արտասահմանյան թիմերի հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: