«Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին գովասանքի խոսքեր է ասել Քրիշտիանու Ռոնալդուի մասին:
Ըստ արգենտինացու՝ Մադրիդի «Ռեալի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը ֆենոմենալ ֆուտբոլիստ է:
«ԶԼՄ-ը, մարդիկ մեզ միշտ համեմատում են: Մեր միջեւ որեւէ տարաձայնություն չկա: Պարզապես ամեն տարի փորձում ենք մեր թիմերի համար լավագույն արդյունքին հասնել ու ինքներս մեզ գերազանցել: Իսկ թե կողքից այդ մասին ինչ են ասում, այդքան էլ կարեւոր չէ»,- ասել է Մեսսին:
Նրա խոսքով, պորտուգալացին հիանալի մարզիկ է ու այդ մասին ամբողջ աշխարհը գիտի, այդ պատճառով էլ նա մոլորակի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: