5224 դիտում

Նախագահը պարգեւատրել է Հենրիխ Մխիթարյանին


Լուսանկարը` president.am


Այսօր նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պետական պարգեւների եւ կոչումների շնորհման արարողություն:

Գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի եւ մշակույթի, սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, հայրենասիրության, անմնացորդ նվիրումի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման եւ ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Սերժ Սարգսյանը մի խումբ անձանց պարգեւատրել պետական պարգեւներով:

 

Մարզական փայլուն մրցելույթների եւ Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու համար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

Մեր ընտրանին