88 դիտում

«Ինտեր»-ը շարունակում է գլխավորել Իտալիայի առաջնությունը


Լուսանկարը` FC Inter


Իտալիայի առաջնությունում կայացած միլանյան դերբիում հաղթանակ տոնել է «Միլան»-ը։

«Միլան»-ի կազմում միակ գնդակը խփել է Պերվիս Էստուպինյան։ Պարտությունից հետո «Ինտեր»-ը 67 միավորով շարունակում է լինել առաջատարը, իսկ «Միլան»-ը 60 միավորով 2-րդն է։

«Մենք դեռ տասը խաղ ունենք եւ պետք է շարունակենք ցուցադրել այն ուժեղ կողմերը, որոնք ունեցել ենք այս մրցաշրջանում։ Յոթ միավորով առաջ ենք, սակայն ճիշտ կլինի, եթե մյուս խաղերում եւս դրական արդյունքներ գրանցենք»,- «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։

Մեր ընտրանին