«Կրասնոդար»-ը Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում հյուրընկալվելիս 2:1 հավով զիջել է «Ռուբին»-ին:
Դա Ռուսաստանի առաջնության առաջատարի առաջին պարտությունն էր նախորդ տարվա սեպտեմբերից ի վեր:
Հանդիպումն անցել է եղանակային անբարենպաստ պայմաններում, որից կարողացել են օգտվել տանտերերը: Խաղը սկսվել է -13 աստիճանի դեպքում, ապա իջել մինչեւ -18:
24-րդ րոպեին հաշիվը բացել է Նազմի Գրիպշինը, ապա այն կրկնապատկել է Կոնստանտին Նիժեգորոդովը: «Կրասնոդար»-ի կազմում միակ գոլն ավելացված ժամանակում խփել է Ջոն Կորդոբան:
Չնայած պարտությանը՝ «Կրասնոդար»-ը շարունակում է առաջատար լինել: Այն «Զենիթ»-ից առաջ է ընդամենը 1 միավորով:




















