Չնայած թուրք երկրպագուների կազմակերպած անկարգություններին՝ «Լիոնը» Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակչում հաղթել է «Բեշիկթաշին»:
«Լյումեր» մարզադաշտում խաղի մեկնարկից 15 րոպե առաջ թուրքերը հարձակվել են ֆրանսիացի երկրպագուների վրա ու ծեծկռտուք սարքել: Նրանք նաեւ մետաղական իրեր ու պայթուցիկներ են նետել ներքեւի շարքերում նստած ֆրանսիացիների վրա:
Վերջիններս վախենալով լցվել են ստադիոն ու փորձել անվտանգության աշխատակիցներից օգնություն ստանալ: Թուրք երկրպագուները բախումներ են ունեցել նաեւ ոստիկանների հետ, որոնք ի վերջո կարողացել են իրադրությունն իրենց ձեռքը վերցնել:
«Լիոն»- «Բեշիկթաշ» հանդիպումը մեկնարկել է 45 րոպե ուշացումով: Տանտերերը կարողացել են հաղթել 2:1 հաշվով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: