«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը խոստովանել է, որ թիմի հիմնական կազմում տեղ գտնելու համար յուրաքանչյուրը պետք է անընդհատ աշխատի:
«Կապ չունի ով ես դու՝ ԱՄՆ-ի հավաքականի խաղացող, երիտասարդ թե փորձառու, պետք է ապացուցես, որ բարձր կարգի ֆուտբոլիստ ես: Թիմում մենք բոլորս էլ նույն մարզումային հնարավորություններն ունենք: Եթե ինչ-որ մեկն ինձնից լավն է, ուրեմն պետք է ինքը խաղա»,- ասել է Մովսիսյանը:
Ֆուտբոլիստը նշել է, որ առանձնազրույց է ունեցել նորանշանակ մարզչի հետ: Վերջինս ասել է, որ թիմում բոլորն էլ ունեն հնարավորություն, ու կփորձի լավագույնս դրսեւորել իրեն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: