Անգլիական մամուլը չի դադարում հետաքրքրվել «Մանչեսթեր Յունայթեդի» ու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով ու նրա մասին նոր բացահայտումներ է անում:
Այս անգամ անդրադարձ է կատարվել Մանչեսթերում գործող Հայկական պանդոկին, որտեղ հաճախակի է լինում հայ ֆուտբոլիստն ու համտեսում է իր սիրած ուտեստները:
1968 թվականից գործող պանդոկի սեփականատեր Արմանը նշել է, որ Մխիթարյանն իրենց մոտ շաբաթական մեկ անգամ է լինում:
«Նրա նախընտրած ուտեստներից է քյաբաբը: Երբեք չեք կարծի, որ Հենրիխն աստղ է, շատ սովորական տղա է բոլորի պես: Որպես հաճախորդ էլ կամակոր չէ, ամեն ինչ ուտում է: Բոլորս սիրում ենք նրան ու հպարտանում, որ «Մանչեսթեր Յունայթեդում» է խաղում»,- ասել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: