6-րդ անգամ անընդմեջ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ մեծ պատիվ է այդ կոչմանն արժանանալու համար:
«Շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ ֆեդերացիային, իմ երկրպագուներին ու լրատվամիջոցներին, որոնք հավատում են ինձ: Իմ ամբողջ կյանքում նվիրված եմ եղել ֆուտբոլին ու հասել նշանակալի նվաճումների»,-Facebook-ի իր էջում գրել է Մխիթարյանը:
Նա նշել է, որ կարող է պատմություն կերտել «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի համար. «Իմ երկիրն անչափ սիրում եմ ու միշտ մտքումս եմ պահում»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: