Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել է «Էվերթոնին»:
Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: ՄՅՈւ-ից աչքի է ընկել Զլատան Իբրահիմովիչը, իսկ տանտերերից 11-մետրանոց հարվածը դիպուկ է իրացրել Լեյթոն Բեյնսը:
Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու փոխարինվել 85-րդ րոպեին:
Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խաղից հետո ասել է, թե ինչու է հայ ֆուտբոլիստը դաշտ դուրս եկել առաջին րոպեներից. «Մխիթարյանն ու Մարսիալն արագ ֆուտբոլիստներ են, նրանք կարողանում են գնդակն արագ տեղափոխել հարձակման գիծ: Մեր բոլոր ֆուտբոլիստներն էլ լավ են գործում, խնդիրը ընդհանուր խաղի մեջ է»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: