Մինչ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվում «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում, ֆուտբոլային աշխարհը շարունակում է որոնել դրա պատճառները:
Այս անգամ ստեղծված իրավիճակի մասին կարծիք է արտահայտել Անգլիայի հավաքականի պաշտպան Մարտին Կիեոունը:
Ըստ փորձագետի, որն այժմ dailymail.co.uk-ում է աշխատում, Մխիթարյանի չխաղալն առեղծվածի է նման:
«Տարօրինակ է այդքան գումար վճարել ֆուտբոլիստի համար ու չօգտագործել նրան: Ժոզե Մոուրինյոն կարող է որեւէ պլան ունենալ Մխիթարյանի հետ կապված: Հնարավոր է, ցանկանում է, որ ֆուտբոլիստն ավելի լավ մարզավիճակում վերադառնա ու հասկանա, թե ինչ է սպասվում իրենց առաջիկայում»,- ասել է Կեոունը:
Ըստ նրա՝ հնարավոր է մարզիչը գիտի, որ ֆուտբոլիստը պատրաստ չէ, այդ պատճառով էլ դեռ չի վստահում նրան: Կեոունը շեշտում է, որ չպետք է մոռանալ, թե վերջին շաբաթների ընթացքում Մոուրինյոն ինչպիսի ճնշման է ենթարկվել ԶԼՄ-ի կողմից, դա էլ կարող է որոշակի դերակատարում ունենալ:
«Խնդիրն այն է, երբ դու բերում ես նման կարգի խաղացող ու չես օգտագործում նրան, հուսախաբ ես անում: Բայց պայմանագիր ստորագրելով էլ ցույց ես տալիս, որ նա թիմի մի մասն է»,- ավելացրել է Կեոունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: