Մայիս 03, 2025
18459 դիտում

Բացվեց «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների արձանախումբը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ բացվեց «Արարատ-73»-ին նվիրված արձանախումբը, որին ներկա էին թիմի, գրեթե, բոլոր ֆուտբոլիստները:

Ուրախ ու ջերմ մթնոլորտում կայացած միջոցառմանը հետեւելու էին եկել տարբեր տարիքի մարդիկ՝ նրանք ովքեր ականատես են եղել «Արարատի» հաղթանակներին ու նրանք, ովքեր տարբեր պատմություններ են լսել լեգենդար թիմի հաղթանակների մասին:

Արձանախումբը տեղադրվել է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ, ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, իսկ քանդակագործների խմբի ղեկավարը՝ Արմեն Սամվելյանը:

«Արարատի» հաղթանակները մեր պատմության մի մասն են կազմում եւ հպարտանալու մեծ առիթ են տալիս: Այդ հաղթանակներով մի ողջ սերունդ է ոգեւորվել, դուք մեր լեգենդներն եք, եւ պատանիները ձեզնից օրինակ պետք է վերցնեն »,- բացման ժամանակ ասել է Ծառուկյանը:

Արձանախմբի բացման օրը պատահական չի ընտրվել: 1973 թվականի հոկտեմբերի 10-ին է «Արարատը» նվաճել ԽՍՀՄ Գավաթը:

Լեւոն Իշտոյան

Շատ լավ տպավորություններ ունեմ, շնորհակալություն այս արձանախմբի համար: Երիտասարդները կտեսնեն ու կցանկանան չեմպիոններ դառնալ, մեծ նվաճումների հասնել եւ ուրախացնել մարդկանց:1973-ի հաղթանակները միայն մերը չեն, դրանք բոլորինն են:

Նորայր Մեսրոպյան

Այս արձանը մի տեսակ անմահացրեց «Արարատին», շատ ուրախ եմ, որ հենց այսօր կայացավ բացման արարողությունը: Շնորհակալ եմ բոլորից, ովքեր մասնակցություն են ունեցել այս միջոցառմանը: Շատ գեղեցիկ է ստացվել, ես միանգամից ճանաչեցի ինձ ու ընկերներիս: Այն «Փյունիկ» ակումբի ճանապարհին է գտնվում, երեխաները կտեսնեն, կցանկանան մեզ նմանվել: Ցանկանում եմ, որ նրանք էլ ավելի լավ խաղան ու մասնակցեն Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության:

Նազար Պետրոսյան

Դժվարանում եմ խոսել: Այս րոպեներին այնքան բան հիշեցի, տխրեցի ու մեծ ցավ ապրեցի, քանի որ մեր տղաներից շատերն արդեն չկան: Այսքան տարի է անցել, բայց մեր ժողովուրդը դեռ հիշում եւ ուրախանում է «Արարատ-73»-ով, շնորհակալ եմ բոլորից:

Սերգեյ Բոնդարենկո

Ես հպարտ եմ, որ խաղացել եմ այս լեգենդար թիմում: Հրաշալի է, երբ քեզ գնահատված ես զգում: Շատ շնորհակալ եմ մեր հայ ժողովրդից, ովքեր այսքան տարի կիսել են մեր ուրախությունը, միշտ եղել են մեր կողքին ու ոգեւորել են:

 Խորեն Հովհաննիսյան

Ինձ բախտ է վիճակվել խաղալ «Արարատ-73»-ի տղաների հետ: Իրոք, շատ հոյակապ թիմ էր: Ի սրտե շնորհավորում եմ նրանց այսօրվա կապակցությամբ: Լավ է, որ հիշում են, մինչեւ մեր անցյալը լավ չիմանանք ու չգնահատենք, չենք կարող առաջ շարժվել ու հաջողության հասնել: Շատ կցանկանամ, որ մի օր մեր հավաքականը նույնպես «Արարատ-73»-ի պես հաջողություն ունենա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին