Հուլիս 01, 2025
2376 դիտում

Մովսիսյանի գործակալը չի հավատում, որ նա կվերադառնա «Սպարտակ»


Լուսանկարը` mlssoccer.com


Յուրա Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մաքքեյբը չի հավատում, որ հարձակվողը կվերադառնա Մոսկվայի «Սպարտակ»:

«Այս փուլում մեզ մնում է պարզապես սպասել ու տեսնել, թե ինչ կլինի: Ակնհայտ է, որ մոսկովյան թիմի գործերը վատ չեն Ռուսաստանի առաջնությունում, առանց Մովսիսյանի էլ ամեն ինչ ստացվում է: Նաեւ հասկանում ենք, որ նրա ծառայությունները պետք չեն լինի»,- նշել է Մաքքեյբը:

Նա խոստովանել է, որ չգիտեն ինչ անել հետագայում, բայց նախ եւ առաջ պետք է բանակցություններ ունենան «Ռեալ Սոլթ-Լեյքի» ու «Սպարտակի» հետ:

Մովսիսյանի պայքամանգիրը մոսկովյան ակումբի հետ գործում է մինչեւ 2019 թվականը, իսկ նրա աշխատավարձը տարեկան կազմում է 2,5 մլն եվրո: Նա այս մրցաշրջանից վարձավճարով հանդես է գալիս ԱՄՆ-ի «Ռեալ Սոլթ-Լեյք» թիմում, որտեղ 27 հանդիպումներում 9 գոլ է խփել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին