Հուլիս 01, 2025
227 դիտում

«Ինտեր»-ը զիջել է «Ֆլումինենսե»-ին ու լքել ակումբային ԱԱ-ն


Լուսանկարը` Getty Images


«Ինտեր»-ն Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչում 0:2 հաշվով զիջել է բրազիլական «Ֆլումինենսե»-ին ու դուրս մնացել պայքարից:

Հանդիպման 3-րդ րոպեին հաշիվը բացել է Գերման Կանոն, իսկ վերջնամասում երկրորդ գնդակն է խփել Հերկուլեսը: 

Հենրիխ Մխիթարյանն ու թիմակիցներն այդպես էլ չեն կարողացել դիմադրել մրցակցին ու լքել են մրցաշարը: 

«Մենք մրցունակ ենք ու հաղթելու մեծ ցանկություն ունենք, ինչին հասնելու համար ամեն ինչ կանենք: Փորձեցի ակումբային ԱԱ-ից դրական կողմեր քաղել, չնայած դժվարություններին՝ գործի մեջ տեսա երիտասարդներին, մրցաշարում էլ աշխատեցինք մեզ հնարավորինս լավ դրսեւորել: Որպես նոր գլխավոր մարզիչ՝ հնարավորություն ստացա ծանոթանալ թիմի հետ, իմանալ ուժեղ եւ թույլ կողմերը»,-հանդիպումից հետո ասել է միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին