Մայիս 18, 2025
3326 դիտում

Մխիթարյան. Մեզ ու երկրպագուներին չափազանց լավ խաղ նվիրեցինք


Լուսանկարը` Facebook


Դորտմունդի «Բորուսիան» Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչում 3:0 հաշվով առավելության է հասել անգլիական «Տոտենհեմի» նկատմամբ: Դուբլի հեղինակ է դարձել Մարկո Ռոյսը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Պիեր-Էմերիկ Օբամեյանգը:

Հաղթանակից հետո դորտմունդյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ չափազանց լավ հանդիպում են նվիրել իրենց ու երկրպագուներին:

«Չէինք կարող պատկերացնել, որ 3:0 հաշվով առավելության կհասնենք: Մենք ավելի դժվար հանդիպում էինք սպասում՝ հաշվի առնելով թիմի ելույթներն Անգլիայի առաջնությունում ու Եվրոպայի Լիգայի նախորդ հանդիպումներում»,- ասել է Մխիթարյանը:

Իսկ ավելի վաղ fourfourtwo.com-ին տված հարցազրույցում էլ Մխիթարյանն ընդգծել էր, որ ամեն ինչ անում են Բունդեսլիգայում առաջինը լինելու համար, սակայն շատ դժվար է «Բավարիայի» հետ մրցակցելը. «Այն «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» հետ աշխարհի 3 լավագույն ակումբների թվին է դասվում: Բայց անհնար ոչինչ չկա, պետք է մեր խաղը ցույց տանք, վերջում կտեսնենք, թե ինչ կստացվի»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին