Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը 6 տարի անց վերադարձել է իր նախկին ակումբ՝ «Ռեալ Սոլթ-Լեյք»: Երեկ ակումբը ներկայացրել է իր նորեկին:
«Անչափ երջանիկ եմ տուն վերադառնալու համար: «Ռեալ Սոլթ-Լեյքն» ինձ համար, իսկապես, տուն է եղել, որովհետեւ ես այն լքել եմ չեմպիոն դառնալուց հետո: Դա ամենալավ զգացողությունն էր, որ ունեցել եմ ՄԼՍ-ում: Ես չեմ եկել այստեղ հանգստանալու համար: Առաջնության լավագույն ռմբարկուն եմ պատրաստվում դառնալ»,- ասել է ֆուտբոլիստը:
Նա խոստովանել է, որ շատ ուրախ օր է իր ու ընտանիքի համար: Մովսիսյանն ընդգծել է նաեւ, որ անհամբերությամբ է սպասում, թե երբ է խաղադաշտ վերադառնալու ու հանդես գալու «Ռեալ Սոլթ-Լեյքի» երկրպագուների առաջ. «Հույս ունեմ առաջնությունում ավելի շատ տիտղոսներ կնվաճենք»:
«Ռեալ Սոլթ-Լեյքում» Մովսիսյանը հանդես է գալու 14 համարի մարզաշապիկով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: