Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել:
Ավստրիական «Վոլֆսբերգերի» հետ կայացած խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ջախջախել է մրցակցին՝ հաղթելով 5:0 հաշվով:
Խաղի ընթացքում պարզապես փայլել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա ոչ միայն 3 գոլի հեղինակ է դարձել, այլ նաեւ կատարել գոլային փոխանցում: Մյուս 2 գոլերն իրենց հաշվին գրանցել են Մարկո Ռոյսն ու Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը:
«Բորուսիան» դուրս է եկել Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆ՝ երկու հանդիպումների արդյունքում առավելության հասնելով ընդհանուր 6:0 հաշվով:
Հանդիպումը «Բորուսիայի» համար բացի հաղթական լինելուց նաեւ ռեկորդային է դարձել: Խաղի ընթացքին ստադինում հետեւել են 65 հազար 190 երկրպագուներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: