Մայիս 04, 2025
6317 դիտում

Թեյմուրյանը հուսով է, որ կբարձրացնի հայերի հեղինակությունն Իրանում


Անդրանիկ Թեյմուրյանը
Անդրանիկ Թեյմուրյանը

Լուսանկարը` imgkid.com


Անդրանիկ Թեյմուրյանն առաջին քրիստոնյան է, որը դարձել է Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագը:

«Ես երջանիկ եմ, որ, քրիստոնյա լինելով, հանդես եմ գալիս Իրանի հավաքականում: Արմատներով ես հայ եմ, բայց Իրանի քաղաքացի, ինչի համար հպարտ եմ ու միշտ մեր դրոշը բարձր եմ պահում: Հույս ունեմ, որ կկարողանամ բարձրացնել հայերի հեղիանկությունն Իրանում»,- Թեյմուրյանի խոսքերը մեջբերում է theguardian.com-ը:

Թեյմուրյանն Իրանի ազգային հավաքականում հանդես է գալիս 2005 թվականից: 10 տարիների ընթացքում նա անցկացրել է 90 հանդիպում ու դարձել 8 գոլի հեղինակ: 2006 ու 2014 թթ. էլ մասնակցել է ֆուտբոլի Աշխարհի առաջնություններին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին