Մարտի 29-ին ԵՎՐՈ-2016-ի ընտրական մրցաշարում Ալբանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը հյուրընկալելու է Հայաստանին:
Ալբանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ջիանի Դե Բիասին հրապարակել է թիմի կազմը, որը նախապատրաստվելու է հայերի դեմ խաղին: Առայժմ ցանկում տեղ են գտել 17 ֆուտբոլիստներ, մյուսների անունները հայտնի են դառնալու մոտ ժամանակներս:
Հավաքական են հրավիրվել դարպասապահներ՝ Էտրիտ Բերիշա, Ալբան Հոջա, պաշտպաններ՝ Լորիկ Ցանա, Մերգիմ Մավրայ, Ալրիդ Աեթի, Անսի Ագոլի, Էլսեիդ Հյուսայ, Անդի Լիլա, կիսապաշտպաններ՝ Էրմիր Լենյանի, Ալբան Մեհա, Թաուլյանտ Ջակա, Էրգյուս Կասե, Ամիր Աբրաշի, հարձակվողներ՝ Շկելզեն Գաշի, Օդիսե Ռոշի, Բեկիմ Բալայ եւ Սոկոլ Չիկալեշի:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը եւս հրապարակել է 17 ֆուտբոլիստների անուններ, որոնք հանդես են գալիս արտերկրում:
Ալբանիայի ընտրանին ընտրական I խմբում 4 միավորով ընթանում է 3-րդ տեղում: Հայերն ունեն ընդամենը մեկ միավոր ու զբաղեցնում են վերջին՝ 5-րդ տեղը: Խմբի առաջատարը 7 միավորով Դանիան է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: