Մայիս 07, 2024
1606 դիտում

Ֆուտբոլիստ Քրիստինե Մանգասարյանը ելույթ է ունենալու Ղազախստանում


Լուսանկարը` Twitter


Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի կիսապաշտպան Քրիստինե Մանգասարյանը ելույթ է ունենալու Ղազախստանի առաջնությունում:

Հայ մարզուհին պաշտպանելու է ղազախստանյան «Կոկշե» ակումբի գույները: «Այստեղ հիանալի մթնոլորտ է»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մանգասարյանը:

23-ամյա մարզուհին Հայաստանի կանանց հավաքականի կազմում մասնակցել է 15 հանդիպման ու դարձել 2 գոլի հեղինակ:

Ղազախստանի կանանց ֆուտբոլի առաջնությունն անցկացվում է 2000 թվականից: «Կոկշեն» 2008 ու 2009 թվականներին դարձել է արծաթե մեդալակիր, իսկ 2010, 2011 ու 2012 թթ.՝ բրոնզե:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին