Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն իրականացնում է Հայաստանի հետ կայանալիք խաղի տոմսերի վաճառքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ինչպես նաեւ հայկական անձնագիր կամ ID քարտ ունեցող անձինք կարող են գնել տոմսերը (10 եվրո) bilheteira.fpf.pt կայքից մինչեւ նոյեմբերի 9-ը:
Կայքում գրանցվելուց հետո յուրաքանչյուրը կունենա 15 րոպե տոմսի պատվիրումն իրականացնելու համար: Ամեն մեկը կարող է պատվիրել առավելագույնը 4 տոմս: Ապա օգտատիրոջ էլեկտրոնային հասցեին կուղարկվի վճարման հաստատման մասին տեղեկատվությունը:
Տոմսերը հնարավոր կլինի առձեռն ստանալ «Ալգարվե» մարզադաշտի տոմսարկղերից խաղի օրը՝ Պորտուգալիայի ժամանակով ժամը 10:00-20:30-ը:
Հայկական կողմին հատկացվել են մարզադաշտի հյուսիսային տրիբունայի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ սեկցիաների երրորդ կատեգորիայի նստատեղերը:
ԵՎՐՈ-2016-ի ընտրական Պորտուգալիա- Հայաստան խաղը կայանալու է նոյեմբերի 14-ին Ֆարո-Լուլե քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: