Դեկտեմբեր 01, 2024
exclusive
53492 դիտում

Առաջին քայլեր. Բասկետբոլ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Թիմային մարզաձեւերում որպես կանոն հայ մարզիկներն ավելի դժվարությամբ են հասնում հաջողությունների: Թեեւ պատճառները շատ են, բայց այդ մարզաձեւի սիրահարները համոզված են, որ հենց իրենք են կարողանալու նոր աշխուժություն ու արդյունքներ բերել:

Նրանցից են նաեւ Աջափնյակի մարզադպրոցում նոր ձեւավորվող բասկետբոլի թիմի երեխաները, որոնց էլ Mediamax Sport-ը ներկայացնում է «Առաջին քայլեր» շարքում:

Սերգեյ Ավետիսյանն ինքն էլ շատ երիտասարդ է, Հայաստանի Մ-20 տարեկանների հավաքականի թեկնածու է ու այս տարվա Համահայկական խաղերում հանդես է գալու Երեւան թիմի կազմում, սակայն որոշել է մարզիչ դառնալ:

«Փոքրերի հետ շատ հեշտ է աշխատել, նրանք ամեն ինչ շուտ են ընկալում ու կատարում: Արագ ըմբռնում են ու անցնում այլ առաջադրանքի: Ինձ դուր է  գալիս այս աշխատանքը, թեեւ առաջին քայլերս եմ դեռ կատարում, ինքնս էլ խաղում եմ ու սովորում երեխաների հետ»,- նշում է Ավետիսյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Թեեւ երեխաները տարբեր դրդապատճառներով են ընտրել այս մարզաձեւը, բայց բոլորն էլ շատ են ցանկանում մեծ հաջողությունների հասնել ու Հայաստանը բասկետբոլային երկիր դարձնել:

Գրիգոր Հովհաննիսյանը սկսել է հաճախել բասկետբոլի մարզումների ավելորդ քաշից ձերբազատելու համար. «Ու այդպես արդեն 1,5 տարի է անցել այդ օրվանից, իսկ բասկետբոլը շարունակում է գրավել ինձ: Այս մարզաձեւում ամեն ինչ ինձ դուր է գալիս: Ես հարձակվողի դիրքում եմ սիրում խաղալ ու աչքի ընկնել գեղեցիկ նետումներով»:

Բասկետբոլը միանգամից դուր է եկել նաեւ Արայիկ Գեւորգյանին, այն ընտրելու հարցում շատ մեծ է եղել եղբոր ներդրումը, որն ավելի շուտ է սկսել մարզվել: Արայիկը շատ է ցանկանում հայտնի դառնալ ու ընդունվել  Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ:

«Ես 2-րդ դասարանից եմ գալիս մարզումների: Մեր խմբի ամենահին խաղացողներից եմ: Առաջին անգամ համակարգչով եմ բասկետբոլային խաղ տեսել ու շատ հավանել, եթե չեմ սխալվում ՖԻԲԱ Եվրոպայի հանդիպում էր: Շատ եմ սիրում 3 միավորանոց նետումներն անել: Ես խաղարկող եմ ու նետումներն ինձ մոտ լավ են ստացվում»,- ասում է Միքայել Հեքիմյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարեն Մելիքյանը խմբի նորեկներից է, նրա մոտ դեռ ամեն ինչ չէ, որ ստացվում է, բայց համոզված է, որ կարողանալու է սովորել «բասկետբոլային լեզուն». «Ձյուդոյի էլ եմ գնացել, բայց որոշեցի փոխել սպորտաձեւը, կարծում եմ, որ թիմային մարզաձեւում ինձ ավելի լավ կդրսեւորեմ»:

Թիմի մյուս մարզիչը՝ Արթուր Վարդանյանն, էլ փաստում է, որ պետք է հոգեբան լինել երեխաների հետ աշխատելու համար: Ու հատկապես շատ է կարեւորում ճիշտ դրված հիմքը, որպեսզի հետագա ողջ աշխատանքն արդյունավետ լինի:

«Մարզչի աշխատանքը, ինչպես եւ ցանկացած գործ, պետք է սիրով անել: Բասկետբոլը հեռանկարային մարզաձեւ է, երբ ես դեռ 10 տարի առաջ խաղում էի, այլ էր ամեն ինչ: Մենք հույս ունենք, որ բասկետբոլը կզարգանա, դրա համար էլ աշխատում ենք»,- ավելացրեց նա:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին