Ապրիլ 17, 2024
exclusive
47793 դիտում

Առաջին քայլեր. Դուքենդո


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանի դուքենդոյի կենտրոնական մարզադպրոցում ենք: Ուրախ, աշխույժ երեխաները, որոնք ընդամենը 4-6 տարեկան են, մարզվում են իրենց ծնողների առաջ ու փորձում որքան հնարավոր է ճիշտ կատարել սենսեյի առաջադրանքները:

Mediamax Sport-ի «Առաջին քայլեր» շարքում այս անգամ անդրադարձել ենք դուքենդո մարզաձեւին:

Ավագ մարզիչ կամ սենսեյ Արտյոմ Հակոբյանը երկար տարիներ է իր փորձն է փոխանցում ամենափոքրիկներին, որոնցից շատերը հետագայում համալրում են ազգային թիմի շարքերը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեր այցելության ժամանակ նա աշխատում էր 4-6 տարեկան փոքրիկների հետ, որոնց անընդհատ փորձում էր վաժությունները ճիշտ կատարել սովորեցնել:

«Ամենափոքրերը մարզվում են շաբաթական երեք օր մեկ ժամ: Այս տարիքի երեխաներին կենտրոնացնելն է դժվար, երբ կարողնում ես դա անել, հետագայում նրանից ստանում ես այն, ինչ ցանկանում ես: Երեխան պետք է հասկանա, թե ինչ է իր ուզածը ու մեր ուզածը, թե ինչու է մարզվում: Նրանցից ոմանք երեք ամսում յուրացնում են տարրական գիտելիքները, շատ են նաեւ նրանք, որոնցից պահանջվում է մինչեւ վեց ամիս ժամանակ»,- ասաց Հակոբյանը:

Մարզիչը խոսեց նաեւ սերունդների տարբերությունից: Ըստ նրա, նախկինում երեխաների ձգտումն ու աշխատասիրությունը շատ էր. «Բացի այդ էլ, այսօրվա երեխաները ֆիզիկապես ավելի թույլ են: Առաջ տղաները միանգամից հասկանում էին, թե ինչ են ուզում ու ամեն ինչ անում էին դրան հասնելու համար, հիմա այդպես չէ»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեր զրուցակից երեխաներից միայն 6 տարեկան Էդուարդն էր դպրոց գնում, մյուսները դեռ մանկապարտեզից են գալիս մարզումների:

Էդուարդը ցանկանում է ուժեղ կառատեիստ դառնալ, ու դասերից հետո միշտ մայրիկի հետ կարողանում է ճիշտ ժամին հասնել մարզումներին:

Լուսանկարը` Մեդիամաքս


4-ամյա Արամն ու Էդուարդը, 5-ամյա Նարեկը ընկերացել են այստեղ: Մանկապարտեզից են գալիս, պարապում, ու անկեղծանում, որ ավելի շատ մարզվելն են սիրում, քան մանկապարտեզը: Սիրում են հատկապես շպագատ նստել, վազել ու ուժեղ հարվածներ կատարել:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին