Հոկտեմբեր 13, 2024
exclusive
41701 դիտում

Առաջին քայլեր. Սպորտային մարմնամարզություն


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Գուցե նրանցից քչերը պրոֆեսիոնալ մարզիկներ դառնան, բայց բոլորն էլ մեծ խանդավառությամբ ու անհամբերությամբ են մտել մարզադահլիճ: Իսկ առաջին մարզումներն ու հասակակիցների հետ շփումները շատ բան կարող են փոխել երեխաների կյանքում:

Mediamax Sport«Առաջին քայլեր» շարքում այս անգամ ներկայացնելու է Օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի սպորտային մարզմնամարզության փոքրիկ սաներին:

Գեղեցիկ դահլիճ ու բազմաթիվ փոքր մարզուհիներ, որոնք դեռ ընդամենը 4-7 տարեկան են: Բայց անգամ այդ տարիքում հստակ գիտեն, թե ինչի են ձգտում, բոլորն էլ ցանկանում են գեղեցիկ կառուցվածք ու սպորտային հաջողություններ ունենալ: Ոչ հոգնեցուցիչ մարզումները, որոնք շաբաթական 6 ժամ են լինում, ոչ եղանակային պայմանները չեն խանգարում փոքրիկ մարմնամարզուհիներին մեծ սիրով գնալ պարապմունքների:

7-ամյա Աննան  3,5 տարեկանից է գալիս մարզադահլիճ, թեեւ շատ է ցանկանում նկարչուհի դառնալ, բայց համոզված է, որ մարմնամարզությունում էլ է հաջողություններ գրանցելու: Նա դեռ մարզումը սկսելուց բավականին առաջ էր կազմ ու պատրաստ սպասում ու անընդհատ տարբեր վարժություններ անում:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ամբողջ օրս զբաղված է՝ գնում եմ դպրոց, պարի, հետո էլ սպորտի: Մարզադպրոցում շատ ընկերուհիներ ունեմ, խոսում ենք մեր դասերից, պատմում, թե օրվա ընթացքում ինչ ենք արել: Ամենաշատը սիրում եմ շպագատ նստել, առաջ չէի կարողանում, որովհետեւ դժվար էր, ոտքերս շատ ցավում էին, բայց հիմա ստացվում է, ու ես շատ եմ ուրախանում»:

Թամարան, որն արդեն 5 տարեկան է, մեծ սիրով է գնում մարմնամարզության դասերին: Մայրիկի կողմից ընտրված զբաղմունքն օգնել է փոքրիկին ավելի ճկուն ու ընկերասեր դառնալ:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Այստեղ շատ լավ է, ուրախ, շատ ընկերներ ունեմ: Բայց ամենամտերիմը Մարիամիկի հետ եմ, մենք միասին վարժություններ ենք անում, խաղում: Ամենաշատը դուր է գալիս բատուտի վրա թռչելը, անընդհատ վերեւ եմ բարձրանում»:

Մարզադպրոցում ընդունում են հիմնականում 5 տարեկանից, սակայն լավ տվյալեր նկատելու դեպքում անգամ ավելի փոքրիկների առաջ են բացում իրենց դռները: Այդպիսիններից է 4-ամյա Դիանան, որի համար դպրոցը հարազատ վայր է դարձել:  «Մամային շատ-շատ եմ սիրում, իսկ ընկեր Անիին շատ, նա ինձ միշտ օգնում է »,- նշում է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեխաների հաջողություններն իրենցն են համարում նաեւ մարզիչները, որոնք մեծ սիրով ու հոգատարությամբ են կատարում աշխատանքը: Մարզիչ Լիլիթ Ամիրյանը խոստովանում է, որ շատ դժվար է փոքրիկների հետ աշխատել, բայց ամեն անգամ մեծ խանդավառությամբ ու դրական լիցքերով է հեռանում դահլիճից:
 
«Բոլորն էլ անհատականություններ են ու առանձին մոտեցում են պահանջում: Մենք շատ ենք խոսում իրար հետ, խորհուրդներ ենք տալիս երեխաներին, նշում ճիշտ սննդակարգի անհրաժեշտության մասին: Նրանք գիտեն, որ պետք է շատ կաթնամթերք օգտագործեն: Եթե 12 հոգանոց խմբերից գոնե մեկը հետագայում որոշի զբաղվել մարմնամարզությամբ, մենք մեր առաքելությունը կատարած կհամարենք: Իսկ մյուսները, որոնք հետագայում չեն ցանկանա սպորտում մնալ, գեղեցիկ կառուցվածք, առողջ մարմին կունենան ու չեն հիվանդանա»:

Գիմնաստիկայի շնորհիվ աղջիկների առողջության ամրապնդման մասին վկայում են նրանց մայրիկները, որոնց խոսքով, դեղերի վրա սկսել են շատ քիչ փող ծախսել: Ի դեպ, նրանք գումար չեն ծախսում նաեւ պարապմունքների վրա, որոնք անվճար են:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին