Ավարտվել են Հայաստանի շախմատի առաջնությունները։
Տղամարդկանց չեմպիոն է հռչակվել Մանուել Պետրոսյանը։ Նա վաստակել է 6 միավոր ու միանձնյա դարձել առաջնության հաղթող։ Պետրոսյանը երկրորդ անգամ է հռչակվել չեմպիոն, առաջինը եղել էր 2022 թվականին։
2-րդ ու 3-րդ տեղերը զբաղեցրել են Արթուր Դավթյանը եւ Զավեն Անդրիասյանը, ովքեր վաստակել են 5,5-ական միավոր։
Կանանց առաջնությունում առաջին անգամ չեմպիոն է դարձել Անահիտ Մկրտչյանը, որը վաստակել է 6,5 միավոր։
Արծաթե մեդալակիրն Աստղիկ Հակոբյանն է՝ 6 միավորով, բրոնզը բաժին է հասել
5,5 միավոր ունեցող Սոնա Կրկյաշարյանին։
Մանուել Պետրոսյանւ եւ Անահիտ Մկրտչյանը համալրել են Հայաստանի հավաքականներն ու այս տարի հանդես կգամ Համաշխարհային Օլիմպիադայում։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: