Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Հայաստանի առաջնությունը։
6-րդ տուրից հետո տղամարդկանց առաջատարի դիրքը 4-ական միավորով կիսում է երեք շախմատիստ։ Արթուր Դավթյանը ոչ-ոքի է խաղացել Տիգրան Հարությունյանի հետ ու լրացուցիչ ցուցանիշներով գլխավորում է աղյուսակը։ Նույնքան միավոր ունեցող Զավեն Անդրիասյանը միավորները կիսել է Կարեն Գրիգորյանի հետ, իսկ Մանուել Պետրոսյանը հաղթել է Էմին Օհանյանին։
Լուսանկարը` Մեդիամաքս
Կանանց պայքարում Աստղիկ Հակոբյանը հաղթել է Անահիտ Մկրտչյանին ու կես միավորով առաջ անցել նրանից։ Այժմ Հակոբյանը 5 միավորով ընթանում է 1-ին տեղում, իսկ Մկրտչյանը 4,5 միավորով 2-րդն է։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: