Chess.com-ը ներկայացրել է 2025-ին ամենաշատ գումար վաստակած շախմատիստների ցուցակը։
Լեւոն Արոնյանը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ վաստակած 751 հազար դոլարով։ Նա անցած տարի մասնակցել է 15 մրցաշարի՝ հավասարը չունենալով մի շարք կարեւոր դիմակայություններում։
Ամենաշատը վաստակել է Աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կառսլենը՝ 1 մլն 455 հազար դոլար։ Նրան հաջորդում է Ֆաբիանո Կարուանան՝ 889 հազար դոլարով։




















