Նոյեմբեր 27, 2025
569 դիտում

Լեւոն Արոնյանի հովանու ներքո Երեւանում կկայանա Շախմատի միջազգային փառատոնը


Լեւոն Արոնյանն ու Վիշվանաթան Անանդը
Լեւոն Արոնյանն ու Վիշվանաթան Անանդը
Լեւոն Արոնյանն ու Յուդիթ Պոլգարը
Լեւոն Արոնյանն ու Յուդիթ Պոլգարը

Լուսանկարը` Յուդիթ Պոլգար


Երեւան: Մեդիամաքս: 2026 թվականի հոկտեմբերին գրոսմայստեր Լեւոն Արոնյանի հովանու ներքո տեղի կունենա Հայաստանում Շախմատի առաջին միջազգային փառատոնը։

Միջազգային պատվավոր հյուրերի թվում ակնկալվում է աշխարհի հնգակի չեմպիոն Վիշվանաթան Անանդի եւ աշխարհի ամենաուժեղ կին շախմատիստ Յուդիթ Պոլգարի մասնակցությունը։ 

Փառատոնը նախաձեռնել է «Մեդիակրատ Ստուդիո» կազմակերպությունը՝ «Մատենա» բիզնես դպրոցի հետ համագործակցությամբ եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Փառատոնը համայնքային երկօրյա տոնակատարության շուրջ կհամախմբի շախմատի սիրահարների ամբողջ աշխարհից՝ խթանելու ռազմավարական մտածողությունն ու ստեղծարարությունը։

Լեւոն Արոնյանն ու Յուդիթ Պոլգարը Լեւոն Արոնյանն ու Յուդիթ Պոլգարը

Լուսանկարը` Յուդիթ Պոլգար


«Շախմատը հայերի համար երբեք պարզապես խաղ չի եղել. այն մեր մտածելու, ստեղծելու եւ համախմբվելու ձեւերից մեկն է։ Շախմատի միջազգային փառատոնը  կմարմնավորի այդ ոգին՝ բոլորին հրավիրելով զգալու խաղի ուրախությունն ու երեւակայության ուժը», - նշել է գրոսմայստեր Լեւոն Արոնյանը։

Փառատոնը Երեւանի զբոսայգիներն ու հանրային տարածքները կվերածի աշխույժ հարթակների՝ ներառելով համաժամանակյա ցուցադրական խաղեր, համերգներ, ներկայացումներ եւ ինտերակտիվ արվեստի ինստալյացիաներ։ Ծրագրում կներառվի նաեւ հատուկ «Շախմատ երեխաների համար» գոտի։ Փառատոնը կավարտվի պարգեւատրման արարողությամբ։

Փառատոնի գլխավոր պրոդյուսերն է Վարդգես Հովեյանը, որը կղեկավարի անկախ կազմակերպչական թիմը։ Մանրամասն ծրագիրը կհրապարակվի 2026 թվականի սկզբին www.armchessfest.com պաշտոնական կայքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին