Նոյեմբեր 20, 2025
152 դիտում

Հայտնի է, թե Հայաստանից ովքեր կմասնակցեն արագ ու կայծակնային շախմատի ԱԱ-ին


Լուսանկարը` FIDE


Արագ ու կայծակնային շախմատի Աշխարհի առաջնությունն այս տարի կայանալու է դեկտեմբերի 25-30-ը։

Մրցաշարն ընդունելու է Դոհան, մասնակիցների թիվն ավելի քան 360 է։ Իրենց մասնակցությունը հաստատել են լավագույն շախմատիստները, որոնց թվում են Աշխարհի չեմպիոն Գուկես Դոմարաջուն ու նախկին չեմպիոն Մագնուս Կարլսենը, Լեւոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Ուսելի Սոն։

Հայաստանից տղամարդկանց պայքարում հայտավորվել են Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արթուր Դավթյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը եւ Ռոբերտ Փիլիպոսյանը։

Կանանց մրցաշարում հանդես կգան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը եւ Սուսաննա Գաբոյանը։ 

Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 1 մլն եվրո։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին