Գոյայում ընթացող շախմատի Աշխարհի գավաթի 4-րդ փուլի թայ-բրեյքերը կայացան այսօր։
Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ ապահովեց Գաբրիել Սարգսյանը։ Դասական պարտիան նրա ու Էվոնդեր Լյանի (ԱՄՆ) միջեւ ավարտվել էր 1։1 հաշվով, իսկ թայ-բրեյքում քիչ առաջ 1,5։0,5 հաշվով հաղթանակ տոնեց հայ շախմատիստը։
Շանթ Սարգսյանը նույն հաշվով զիջեց Ֆրեդերիկ Սվանեին (Գերմանիա) ու լքեց պայքարը։
5-րդ փուլի առաջին պարտիաները մեկնարկելու են վաղը։




















