285 դիտում

Աշխարհի գավաթի 5-րդ փուլի ուղեգիրը Հայաստանի գրոսմայստերները կվիճարկեն թայ-բրեյքում


Լուսանկարը` FIDE


Գոյաում ընթացող շախմատի Աշխարհի գավաթի 4-րդ փուլում Հայաստանի ներկայացուցիչները 2-րդ պարտիաները եւս ավարտել են ոչ-ոքիներով։

Շանթ Սարգսյան-Ֆրեդերիկ Սվանե (Գերմանիա), Գաբրիել Սարգսյան-Էվոնդեր Լյան (ԱՄՆ) դիմակայություններում հաշիվը 1։1 է։ Նրանք հաղթողին ու հաջորդ փուլ անցնողին կորոշեն թայ-բրեյքում։

Իսկ ահա ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանն արդեն դուրս է եկել գավաթի 5-րդ փուլ։

Մեր ընտրանին