252 դիտում

Աշխարհի գավաթի 4-րդ փուլում հայ շախմատիստները մեկնարկել են ոչ-ոքիով


Լուսանկարը` ՖԻԴԵ


Շախմատի Աշխարհի գավաթում, որն ընթանում է Գոայում, մեկօրյա դադարից հետո վերսկսվել են հանդիպումները։

Երեկ կայացել են 4-րդ փուլի առաջին պարտիաները, որոնք Հայաստանի ներկայացուցիչների համար ավարտվել են ոչ-ոքիով։ Շանթ Սարգսյանը միավորները կիսել է Ֆրեդերիկ Սվանեի (Գերմանիա), իսկ Գաբրիել Սարգսյանը՝ Էվոնդեր Լյանի (ԱՄՆ) հետ։ 

 

Այսօր տեղի են ունենալու երկրորդ դիմակայությունները, հայ շախմատիստները հանդես են գալու սպիտակ խաղաքարերով։

 

ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը հաղթել է Ռադոսլավ Վոյտաշեկին (Լեհաստան) եւ ավելի վստահ հանդիպում կանցկացնի այսօր։

Մեր ընտրանին