Գոայում ընթացող շախմատի Աշխարհի գավաթում հայտնի են 4-րդ փուլ անցած մասնակիցների անունները։
Հայաստանի ներկայացուցիչներից դրա իրավունքը վաստակել են Շանթ Սարգսյանն ու Գաբրիել Սարգսյանը։ Շանթի մրցակիցը լինելու է Ֆրեդերիկ Սվանեն (Գերմանիա), իսկ Գաբրիելինը՝ Էվոնդեր Լյանը (ԱՄՆ)։
4-րդ փուլում է նաեւ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը, որն ուժերը կչափի Ռադոսլավ Վոյտաշեկի (Լեհաստան) հետ։




















