Գոայում ընթացող շախմատի Աշխարհի գավաթի 1-ին փուլի թայ-բրեյքը հաջող է դասավորվել Ռոբերտ Հովհաննիսյանի համար։
Հիմնական տուրերում ոչ-ոքիներից հետո նա կարողացել է հաղթել մրցակցին ու իրավունք նվաճել շարունակել պայքարը։ Կարեն Գրիգորյանը պարտվել է ու լքել մրցաշարը։
Երկրորդ փուլի ուղեգիր ավելի վաղ նվաճել էին Հայկ Մարտիրոսյանը եւ Գաբրիել Սարգսյանը, իսկ ահա ավելի բարձր վարկանիշ ունեցող Շանթ Սարգսյանը պայքարը սկսելու է հենց այս փուլից։ Հանդիպումները մեկնարկելու են այսօր։




















