209 դիտում

Հայկ Մարտիրոսյանը եւ Գաբրիել Սարգսյանն Աշխարհի գավաթի 2-րդ փուլում են


Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` FIDE

Լուսանկարը` FIDE


Հնդկական Գոա քաղաքում ընթացող Աշխարհի գավաթում 2 հայ շախմատիստ դուրս է եկել 2-րդ փուլ:

Հայկ Մարտիրոսյանն առաջին շրջանում 1,5:0,5 հաշվով ուժեղ է եղել Ինդոնեզիան ներկայացնող Սատրիա Դուտա Չահայայից, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ նույն հաշվով  Շրի Լանկան ներկայացնող Ռանինդու Դիլշան Լիանագեից:

Կարեն Գրիգորյանը 1:1 հաշվով է ավարտել եգիպտացի Ահմեդ Ադլիի հետ պարտիան, ու այսօր հաղթողին կորոշի թայ-բրեյքը: Նույն իրավիճակն է Ռոբերտ Հովհաննիսյանի մոտ, նա նույնպես 1:1 հաշիվն է գրանցել Մալայզիան ներկայացնող Մոհան Հավինի հետ դիմակայությունում:

Թայ-բրեյքը կմեկնարկի Երեւանի ժամանակով 13:30-ին:

Մեր ընտրանին