Դեկտեմբեր 11, 2025
221 դիտում

ԵԱ. Կանանց հավաքականը հաղթել է Թուրքիային ու բարձրացել 4-րդ հորիզոնական


Լուսանկարը` European chess union

Լուսանկարը` European chess union


Հայաստանի շախմատի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրում 3:1 հաշվով առավելության է հասել Թուրքիայի նկատմամբ:

Հաղթանակ են տարել Մարիամ Մկրտչյանը եւ Սուսաննա Գաբոյանը: Լիլիթ Մկրտչյանի եւ Էլինա Դանիելյանի պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Տղամարդկանց ընտրանին նույնպես մրցել է Թուրքիայի հետ ու 2:2 հաշվով ավարտել հանդիպումը: Միակ հաղթանակը տարել է Գաբրիել Սարգսյանը: Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի են խաղացել, իսկ Շանթ Սարգսյանը՝ պարտվել:

Կանանց ընտրանին վերջին տուրից առաջ 11 միավորով 4-րդն է, իսկ տղամարդիկ՝ 9 միավորով 13-րդը:

Վերջին տուրում Հայաստանի հավաքականների մրցակիցներն են լինելու Ուկրաինայի ու Վրաստանի հավաքականները: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին