Սամարղանդում մեկնարկել է «Գրանդ Սվիս» շախմատային մրցաշարը, որում Հայաստանը մեծ քանակությամբ մասնակիցներ ունի։
Հատկապես հետաքրքիր պայքար էր սպասվում Հայկ Մարտիրոսյանի եւ ԱՄՆ-ն ներկայացնող Լեւոն Արոենյանի միջեւ, նրանք առաջին տուրում ոչ-ոքի են գրանցել։
Շանթ Սարգսյանն էլ միավորը կիսել է Սիմոն Գումուլարզի (Լեհաստան) հետ։ 0,5 միավոր են վաստակել նաեւ Գաբրիել Սարգսյանը եւ Արամ Հակոբյանը, որոնք ոչ-ոքի են խաղացել համապատասխամնաբար Հանս Նիեմանի (ԱՄՆ) եւ Ջավոհիր Սինդարովի (Ուզբեկստան) հետ։ Իսկ ահա Ռոբերտ Հովհաննիսյանը պարտություն է կրել։
Կանանց մրցաշարում էլ ոչ-ոքիներով են իրենց պարտիաներն ավարտել Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը: Նրանց մրցակիցներն են եղել Էլնազ Ալիախմետը (Ղազախստան) եւ Լինա Նասրը (Ալժիր)։
1-2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք են ստանալու մասնակցելու 2026 թվականի հավակնորդների մրցաշարին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: