Ապրիլ 20, 2025
134 դիտում

Գաբրիել Սարգսյանն անհատական ԵԱ-ում ընթանում է 4-րդ տեղում


Լուսանկարը` Federația Română de Șah


Շախմատի Եվրոպայի առաջնության 9-րդ տուրից հետո Գաբրիել Սարգսյանը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։

Երեկ Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել Դանիլ Յուֆայի (Իսպանիա) հետ։ Նա վաստակել է 7 միավոր ու լրացուցիչ ցուցանիշներով 4-րդն է։ Առաջնությունը 7,5 միավորով գլխավորում է Մաթիաս Բլյումբաումը (Գերմանիա)։

Հայաստանի ներկայացուցիչներից Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանն իրենց ակտիվում ունեն 6,5-ական միավոր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին